Երբեմն կյանքի ճանապարհը ստիպում է ընտրություն անել՝
սրտին ծանր, բայց անխուսափելի։
Նրանք գնացին՝ վախը սրտի խորքում պահած,
բայց հայրենիքի հանդեպ անսահման սերը կրծքում կրելով...
Ապագայում լավագույն կյանք ունենալու մասին երազների իրականացումը պետք է սկսված լիներ այն ժամանակ, երբ լոկալ հաղթության արդյունքում ծովը թվում էր ծնկներից, բայց իրականում, եթե երկրի կառավարման գործին նաև խոր միտքը մասնակցեր, կտեսներ, որ, Արցախի հարցի ձգձգմանը զուգընթաց, ծովի մակարդակը բարձրանում էր, որն էլ մոտ ապագայում խեղդվելու բացահայտ նշան էր...